Նորություններ
-
30 սեպտեմբեր 2025
Ապօրինի աղբավայրերի շահագործումը կկանխվի. Շրջակա միջավայրի նախարարությունը թափոնների կառավարմանն առնչվող նախագիծ է մշակել
Շրջակա միջավայրի նախարարությունը թափոնների կառավարման ոլորտի խնդիրները լուծելու, թափոնների կառավարման համակարգի կատարելագործումը և օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց:
-
30 սեպտեմբեր 2025
Իրականացրել են աշխատանքներ հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ
Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ:
-
30 սեպտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը՝ Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ղեկավար Եվգենի Ժուկովի գլխավորությամբ
Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
-
29 սեպտեմբեր 2025
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր» կնքվեց
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքեցին «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։
-
29 սեպտեմբեր 2025
Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, կազմակերպվել է «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը
Սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը։