Նորություններ
-
18 փետրվար 2026
Ինչպես ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություն Թափոնների առաջացման, պահման, օգտագործման, և հեռացման վերաբերյալ
Հարգելի´ քաղաքացիներ,
Այս տեսահոլովակում պարզ քայլերով ցույց է տրված, թե ինչպես ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություն`
Թափոնների առաջացման, պահման, օգտագործման, և հեռացման վերաբերյալ:
-
17 փետրվար 2026
Ներկայացնում ենք անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին վարչական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը
Հարգելի քաղաքացիներ,
Քանի որ անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին վարչական վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ հարցերը շատ են, պարզ քայլերով ներկայացնում ենք, թե ինչպես օգտվել հարթակից:
-
13 փետրվար 2026
Հասանելի է շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը
Հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am:
Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։
-
13 փետրվար 2026
Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը
Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
-
13 փետրվար 2026
Դարձիր կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդ
Սիրելի երիտասարդներ,
Եթե դուք 13–24 տարեկան եք և ունեք նախաձեռնություն կամ գաղափար, որը նպատակ ունի պաշտպանել շրջակա միջավայրը կամ նպաստել կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմմանը ձեր համայնքում, ապա կարող եք մասնակցել «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային մրցույթին։