ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջրային ռեսուրսներ

ԳԵՏԵՐԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴ
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ  ՁԵՌՆԱՐԿ,  հուլիս 2021թ.


 
ՏԵՂԵԿԱՆՔ  Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հունիսի 9-ի N171-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից 2021 թվականին կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ
2024թ.
Ջրառը, ջրօգտագործումը և կորուստները 2018-2024թթ. (տվյալները ներկայացված են ըստ կազմակերպությունների կողմից տրամադրված «Ջրօգտագործման մասին» ՁԵՎ N 2-տա (ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների)
2024թ. ջրառը կազմել է 3 314.0մլն.մ3, ջրօգտագործումը` 2 582.1 մլն.մ3 (86.2%-ը` գյուղատնտեսություն, ձկնաբուծություն և անտառտնտեսություն, 5.8%-ը`արտադրական, 8.0%-ը` խմելու, կենցաղային): Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 731.9 մլն.մ3 կամ ջրառի 22.1%-ը:
2024թ. հեռացված կեղտաջրերի ծավալը կազմել է 815.2 մլն.մ3:

2023թ.
Ջրառը, ջրօգտագործումը և կորուստները 2018-2023թթ. (տվյալները ներկայացված են ըստ կազմակերպությունների կողմից տրամադրված «Ջրօգտագործման մասին» ՁԵՎ N 2-տա (ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների) 2023թ. ջրառը կազմել է 2 917.3 մլն.խոր.մ (առանց ՀԷԿ-երի), ջրօգտագործումը` 2 261.6 մլն.խոր.մ (86.1%-ը`- գյուղատնտեսություն, ձկնաբուծություն և անտառտնտեսություն, 6.1%-ը` արտադրական, 7%-ը` խմելու, այլ՝ 0․8%): Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 655.8 մլն.խոր.մ կամ ջրառի 22.5%-ը: