Արտանետումներ
Հրաման N10- Ա 14.01․2025թ. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին
2023թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 316.1 հազ. տ, որի 63.1%-ը բաժին է ընկել արտանետման շարժական, 36.9%-ը` անշարժ աղբյուրներին:
Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 116.8հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 306, որոնց 75.9%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ:
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2023թ. կազմել է 199.35 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 144.8 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%- ը, ցնդող օրգանական միացությունները` 34.9 հազ. տ կամ 17.5%, ազոտի օքսիդները` 19.0 հազ.տ կամ 9.5%, այլ՝0․4%: