ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արգելոցներ

Պետական արգելոցների կառավարման պլանների առկայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ


 Էրեբունի

Հիմնադրման տարեթիվը` 27.05.1981 ՀՍՍՀ ՄՍ որոշում 324
‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի կազմում` առանց իրավաբանական անձի կարգավիճակի
Տարածքը` 118․75 հա
Գերատեսչական ենթակայություն` ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը` Երևանի արևելյան մասում` Շորբուլաղ և Գեղադիր գյուղերի միջև, լեռնային տափաստանների և կիսաանապատների միջև, 1300-1400մ բարձր. վրա, արևմտյան կողմնադրության լանջերում լեռնային քսերոֆիտներ:
Պահպանվող օբյեկտները` 293 տեսակ անոթավոր բույսեր: Հացազգիների վայրի ցեղակիցներ, ցորենի 100 տարատեսակներ գարի, աշորա: 9 տեսակ սողուններ, 50 տեսակ թռչուններ, 13 տեսակ կաթնասուններ:

 

 

 

 


Խոսրովի անտառ

Հիմնադրման տարեթիվը` 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը` 23 213.5 հա:

Գերատեսչական ենթակայություն` ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը` Կենտրոնական Հայաստան, ՀՀ Արարատի մարզ, Գեղամա լեռնավահանի հարավային լանջեր, Մերձարաքսյան Ուրծ, և Երանոս լեռնաշղթաների լանջեր, Ազատ և Վեդի գետերի ավազաններ, ծովի մակարդակից 800-2800մ բարձրության վրա:
Արգելոցում պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերն, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների և բույսերի գենոֆոնդը: Արգելոցի տարածքում հանդիպում են 1849 տեսակի բարձրակարգ բույսեր և 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

 

 

 


«Շիկահող» պետական արգելոց»

Հիմնադրման տարեթիվը` 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը` 12371.1 հա
Գերատեսչական ենթակայություն` ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը` հանրապետության հարավ-արևելյան մասում`, Կապանի տարածաշրջանում: Արգելոցին սահմանակից են Շիկահող, Ծավ (Շիշկերտ), Ներքին Հանդ գյուղական համայնքները: Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս արևմուտքից Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին: 
Պահպանվող օբյեկտները` կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցությունների, կենու և սոսու պուրակների, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, գորշ արջի, կովկասյան մարեհավի, կասպիական հնդկահավի, հայկական իժի և այլ տեսակների պահպանություն: