Նորություններ
-
20 հունվար 2026
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
-
20 հունվար 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Կլիմայի մասին» և կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստում ներկայացրել է «Կլիմայի մասին» և կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը։
-
16 հունվար 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից մեկն է։ Տիկին դեսպանի հետ համակարծիք են, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ է և ունի հետագա զարգացման մեծ ներուժ։
-
16 հունվար 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է մասնակցելու Էկո-կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Հարգելի՛ պատանիներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է մասնակցելու Էկո-կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կկայանա ս․թ․ հունվարի 23-ին, ժամը 15։00-ին՝ Հայաստանի բնության պետական թանգարանում։
-
16 հունվար 2026
Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը շարունակվում է
Դիմելու գործընթացին ծանոթանալու համար այցելեք մեր պաշտոնական կայքի «Անձնակազմի կառավարում» բաժնի «Էկոպարեկային ծառայության թափուր պաշտոնների համալրում» ենթաբաժին` https://shorturl.at/BCyP3