Հարգելի՛ պատանիներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է մասնակցելու Էկո-կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կկայանա ս․թ․ հունվարի 23-ին, ժամը 15։00-ին՝ Հայաստանի բնության պետական թանգարանում։
Միջոցառման նպատակն է խթանել էկոլոգիական գիտակցությունը, նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և ներկայացնել նորարար մոտեցումներ՝ կրթական և հասարակական ոլորտներում էկոլոգիական արժեքների զարգացման համար։
Միջոցառման ընթացքում կծանոթանաք էկոլոգիական կրթության սկզբունքներին, կներգրավվեք ինտերակտիվ և ճանաչողական գործունեություններում, կսովորեք, թե ինչպես կարող եք իրապես նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և ձևավորել էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև քննարկումներ և առաջարկներ՝ բնության պահպանության, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կայուն զարգացման թեմաներով, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքներ ստանալու և դրանք կյանքի կոչելու առօրյայում։
Միջոցառման մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 818 555 /5170/ հեռախոսահամարով:
