20.01.2026
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն.
- չպատասխանել նման հաղորդագրություններին,
- չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
- չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
Կից լուսանկարով ներկայացնում ենք ՇՄ նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը:
