Նորություններ
-
30 հունվար 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ միջոցառմանը
Ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են տեսչական մարմնի կողմից
2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործունեության հիմնական արդյունքները։
-
29 հունվար 2026
Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը
Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, մասնակցել են Վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։
-
29 հունվար 2026
Մամուլի ասուլիսով նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփեց նախարարության 2025 թվականի գործունեությունը
Մամուլի ասուլիսով նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփեց նախարարության 2025 թվականի գործունեությունը և ԶԼՄ գործընկերների հետ խոսեց նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացի մասին. այս փուլում այն արդեն նախարարության օրակարգի կարևոր մաս է ու զբաղեցնում է աշխատանքի զգալի հատվածը։
-
26 հունվար 2026
Այսօր Էկոկրթության միջազգային օրն է
Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Բնության պետական թանգարանում կայացավ էկոկրթության միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, տարածել էկոլոգիական կրթության գաղափարներ և ներգրավել երիտասարդներին ու հասարակությանը բնության պահպանության հարցերում։
-
26 հունվար 2026
Կայացավ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում մշակված 7-րդ ազգային զեկույցի վավերացման աշխատաժողովը
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ոսկեհատ Գրիգորյանը, ով ընդգծեց 7-րդ ազգային զեկույցի նշանակությունը Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացման և ազգային քաղաքականության ձևավորման համատեքստում։