Կայացել է COP17-ի կազմկոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել ենք համաժողովին առնչվող կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։
Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, մասնակցել են Վարչապետի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17-ին նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հստակեցրել ենք առաջիկա քայլերը, ինչպես նաև՝ տարբեր գերատեսչությունների և պատասխանատու կառույցների միջև աշխատանքների բաժանումը։
Քննարկվել են յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունների շրջանակում գտնվող տեխնիկական մի շարք հարցեր, համաժողովի անցկացման վայրին և տեխնիկական ապահովմանը վերաբերող նախնական կազմակերպչական քայլերը, տեղեկատվական և աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարման մեխանիզմներ։
Նիստի ընթացքում յուրաքանչյուր պատասխանատու ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո իրականացված աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։
«COP17-ի արդյունավետ կազմակերպումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլև մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք, ժամկետների խիստ պահպանում և բոլոր ներգրավված կառույցների սերտ համագործակցություն։ Այս փուլում մեր առաջնահերթությունը հստակ գործողությունների պլանի ձևավորումն է և պատասխանատվությունների ճիշտ բաշխումը»,-նշել է նախարարը։
Քննարկումների արդյունքում նախանշեվել են կոնկրետ քայլեր և ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված COP17 համաժողովի կազմակերպման գործընթացի արդյունավետ իրականացմանը։





















