Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ միջոցառմանը։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են տեսչական մարմնի կողմից
2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործունեության հիմնական արդյունքները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ կատարած հետևողական աշխատանքի, նվիրվածության և ՇՄՆ Էկոպարեկային ծառայության հետ արդյունավետ փոխգործակցության համար։
Միջոցառմանը Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին տրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագիր։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը կարևոր դեր ունի շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման և բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ապահովման գործում։








