ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2025
Նորին Մեծություն, Բելգիայի Թագուհի Մաթիլդանն այցելել է «Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր

Նորին Մեծություն, Բելգիայի Թագուհի Մաթիլդան, որպես Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) պաշտպան, հոկտեմբերի 15-ին այցելելել է «Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր՝ ծանոթանալու Հայաստանի #Կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքներին: 
Թագուհուն ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին,  մարզային և համայնքային ղեկավարներ, «Սևան» ազգային պարկի ղեկավարությունը, ՀԿ-ներ և «կանաչ» ձեռներեցներ:  
Այցը կազմակերպվել էր Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում, կարևորելով տարածքի էկոլոգիական նշանակությունը, ինչպես նաև խորհրդանշական հայկական որորների պահպանությունը Որորների կղզում: 
Թագուհին մասնակցել է նաև թռչնադիտարկմանը՝  հետևելով Որորների կղզու հարուստ թռչնաբազմազանությունը և ծանոթանալով այդ տարածքում բնակվող տեսակներին:
Այցի ընթացքում Թագուհուն ներկայացվեց «Սևան» ազգային պարկի նոր կառավարման պլանը, որը մշակվել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ, ինչը վերջին 14 տարիների ընթացքում առաջին մեծ թարմացումն է: 
Փաստաթուղթը ներկայացնում է ԵՄ լավագույն փորձը և #IUCN չափանիշները, համահունչ Թագուհի Մաթիլդայի, որպես ԿԶՆ-ների պաշտպան՝  ԿԶՆ 6 (մաքուր ջուր և սանիտարական պայմաններ) և ԿԶՆ 15 (կյանքը ցամաքում) նպատակների պաշտպանությանը, և արտացոլում է Հայաստանի հանձնառությունը կայուն և ներառական բնապահպանական գործողությունների վերաբերյալ: