Նորություններ
-
24 սեպտեմբեր 2025
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ
Հանդիպման ընթացքում քննարկել են բնապահպանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովի (COP17) կազմակերպչական և նախապատրաստական գործընթացներին։
-
24 սեպտեմբեր 2025
Մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին միջազգային գիտաժողովը
Այսօր մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին։
-
24 սեպտեմբեր 2025
Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է բարձր մակարդակի երկխոսության, որը նվիրված էր կլիմայի փոփոխության համատեքստում տեղեկատվության ամբողջականության հարցին
Իր խոսքում նախարարը շեշտել է, որ տեղեկատվության ամբողջականությունը կենսական նշանակություն ունի՝ որպես վստահելի քաղաքականությունների մշակման, հանրային իրազեկվածության բարձրացման և միջազգային համագործակցության հիմք։
-
24 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «30x30–Բնության պաշտպանությունը՝ խաղաղության և կայուն ապագայի երաշխիք» բարձր մակարդակի միջոցառմանը
Նախարարը հանդես է եկել ելույթով, ընդգծելով որ Հայաստանը, որպես COP-17-ի հյուրընկալող երկիր, պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ Կունմին–Մոնրեալի տեսլականը վերածելու գործնական արդյունքների։
-
24 սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում կայացավ «Դիմակայուն ապագայի բացում․ կլիմայի և բնության համադրությունը COP30-ի ճանապարհին» խորագրով նախարարական բարձր մակարդակի քննարկում
Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (UNGA) և Climate Week-ի շրջանակում, Կոլումբիայի Հանրապետության նախաձեռնությամբ կայացավ «Դիմակայուն ապագայի բացում․ կլիմայի և բնության համադրությունը COP30-ի ճանապարհին» խորագրով նախարարական բարձր մակարդակի քննարկում։