«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին երկու տրակտորի հանձնման արարողությունը։ Տրակտորները ձեռք են բերվել Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՄԱԿ ՊԳԿ (FAO) - ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ - «Հայանտառ» ՊՈԱԿ եռակողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Դրանք կօգտագործվեն Լոռու, Սյունիքի մարզերում և տեխնիկական հագեցվածության շնորհիվ կծառայեն մասնավորապես անտառօգտագործման աշխատանքներին։ 🌐 Նշենք, որ ութնամյա նախագիծը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ ՊԳԿ-ի կողմից։
