Նորություններ
-
2 սեպտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող հարցերը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները։
-
2 սեպտեմբեր 2025
ՊԱՏԱՀԱՐ
Օգոստոսի 31-ին, ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
-
2 սեպտեմբեր 2025
Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
-
1 սեպտեմբեր 2025
Ի պատասխան փորձագետ Այսեր Ղազարյանի «Սևանա լիճը կրկին ծաղկել է» ֆեյսբուքյան գրառման
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։
-
31 օգոստոս 2025
Այսօր Սևանա լճի օրն է
Արդեն քսանվեց տարի է, ինչ օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս օրը հիշեցնում է, որ Սևանը մեր երկրի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարն է, էկոլոգիական հավասարակշռության առանցքային բաղադրիչը և ազգային անվտանգության կարևոր գործոն։