#IUCN համաշխարհային կոնգրեսի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մոնղոլիայի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփության նախարար Բաթ-Էրդենե Բաթ-Ուլզիի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա գլոբալ բնապահպանական համաժողովների նախապատրաստական գործընթացը՝
-CBD COP17, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, և
-UNCCD COP17, որը կայանալու է Մոնղոլիայում՝ 2026 թվականի օգոստոսին։
Կողմերը համակարծիք են, որ այս կարևոր իրադարձությունները հնարավորություն են ստեղծում խորացնելու երկրների համագործակցությունը բնապահպանական ոլորտում և համատեղ զարգացնելու բնության վրա հիմնված լուծումները։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները միավորված են ոչ միայն իրենց էկոհամակարգերով, այլև կայուն զարգացման ընդհանուր տեսլականով։
Վերահաստատեց հանձնառությունը՝ աջակցելու բնապահպանական նախաձեռնություններին, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և բնության պահպանությանն ուղղված ջանքերի համադրմանը։ Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր՝ ամրապնդելու Հայաստանի և Մոնղոլիայի գործընկերությունը՝ #IUCN-ի, #CBD-ի և #UNCCD-ի շրջանակներում՝ ճանապարհ հարթելով դեպի բնության համար դրական և դիմացկուն ապագա։
