Նորություններ
-
6 հոկտեմբեր 2025
Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը
ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը:
-
6 հոկտեմբեր 2025
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հարգելի քաղաքացինե՛ր,
Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։
Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
-
3 հոկտեմբեր 2025
Մեկնարկում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
-
2 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին՝ ներկայացնելով երկրի տեսլականն ու քայլերը կանաչ և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։
«Հայաստանի համար կանաչ տնտեսությունը ոչ միայն քաղաքական ուղղություն է, այլև զարգացման նոր մոդել, որը միավորում է բարեկեցությունը, բնապահպանական կայունությունն ու սոցիալական ներառականությունը։ Սա երկրի համար կենսական անհրաժեշտություն է․ 2021–2026 թթ. կառավարության ծրագրում այն հռչակվել է որպես ռազմավարական առաջնահերթություն»,-նշել է նախարարը:
-
1 հոկտեմբեր 2025
Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց լրագրողների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց
Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպվեց լրագրողների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց։