Նորություններ
-
18 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի և դեսպանության առևտրի ու ներդրումների հարցերով պատասխանատու, կլիմայի փոփոխության համակարգողի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի համար կարևորագույն բնապահպանական առաջնահերթություններն ու դրանց շուրջ առաջիկա միջազգային համագործակցության հնարավորությունները։ Կողմերը հատուկ անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ համաժողովի նշանակությունը գլոբալ բնապահպանական օրակարգում։
-
17 սեպտեմբեր 2025
COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
-
17 սեպտեմբեր 2025
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության պատվիրակությանը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը մեծապես նպաստում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության զարգացմանը։
-
17 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ին
Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» լայնամասշտաբ միջոցառմանը, որը միավորել էր գործատուներին, դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին և համալսարանական ստորաբաժանումներին։
-
16 սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը
Օզոնային շերտը մեր մոլորակի «վահանն» է, որը պաշտպանում է բոլոր կենդանի օրգանիզմներին արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումներից։ Նրա պահպանությունը կենսական նշանակություն ունի առողջության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի համար։