Նորություններ
-
22 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 20-26-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ մասնակցելու «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովին։
-
19 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարությունն ու «Կարոտա» ՀԿ-ն կնքել են համագործակցության հուշագիր
Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և «Կարոտա» մշակութային կրթական զարգացման հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Սիրարփի Խոջաբաղյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։
-
19 սեպտեմբեր 2025
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում Սևան համայնքին` նվիրաբերվել է 1 թափոնատար մեքենա և 1,680 նոր թափոնաման
Սևանում թափոնների տեսակավորման համակարգին աջակցում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Սևանի համայնքապետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Վերամշակելի թափոնների տեսակավորված հավաքումն իրականացնում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։
-
19 սեպտեմբեր 2025
ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի 590 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։
-
18 սեպտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են արդեն իսկ հաջողությամբ իրականացված համատեղ ծրագրերին, ինչպես նաև քննարկել նոր համագործակցության հնարավորությունները։