Նորություններ
-
12 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է ԵԱՀԿ Ֆորումին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պրահայում մասնակցել է ԵԱՀԿ-ի «Կառուցելով դիմացկուն ապագա փոփոխվող կլիմայական պայմաններում» խորագրով տնտեսական և բնապահպանական համաժողովին։ Սեպտեմբերի 11-ին, համաժողովի երկրորդ նիստին, որը նվիրված էր «Հասարակության ողջ ներուժի ներգրավումը՝ ներդրումներ կայունության և պատրաստվածության համար» թեմային նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով։
-
11 սեպտեմբեր 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր:
-
11 սեպտեմբեր 2025
«COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում
Գործադիրը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։
-
11 սեպտեմբեր 2025
Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում
Տեղի է ունեցել «Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
-
10 սեպտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ՝ կապված բնապահպանական ծրագրերի իրականացման, կլիմայի փոփոխության մեղմման, աղետների ռիսկի նվազեցման և բնակչության իրազեկման բարձրացման հետ։