Նորություններ
-
2 հունիս 2025
Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակության հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող, Գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Կառլ Պելիկանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Սոլոմեյա Օմելիայի և UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանի հետ։
-
2 հունիս 2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ։
-
2 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում Դուշանբեում
Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։
-
2 հունիս 2025
Կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից
Հարգելի արշավականներ, բնասերներ,
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։
-
30 մայիս 2025
Տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ֆինանսավորման և կոնվենցիայի ներքո երկրի հաշվետվայնության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբերի համատեղ նիստը։