մշակում՝ կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների ձևավորման համար» ծրագրի շրջանակում կազմակերպված երրորդ աշխատաժողովը։
Երկօրյա քննարկմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների, Վիճակագրական կոմիտեի և այլ պետական կառույցների ավելի քան 30 ներկայացուցիչ։
Մասնակիցները ծանոթացան միջազգային և տեղական փորձագետների կողմից մշակված կլիմայական ռիսկերի, կորուստների և վնասների գնահատման տեխնիկական ուղեցույցի նախագծին, ինչպես նաև ծրագրային հայեցակարգերին, որոնք ուղղված են միջազգային ֆինանսավորում ներգրավելուն՝ նպատակային և փաստարկված միջոցառումների իրականացման համար։
Մասնակիցների կողմից բարձրացված դիտարկումները, առաջարկները և մտահոգությունները կվերլուծվեն փորձագիտական խմբի կողմից՝ ուղեցույցների և հայեցակարգերի վերջնական մշակման գործընթացում, ապահովելու համար դրանց գործնական կիրառելիությունն ինչպես պլանավորման, այնպես էլ իրականացման փուլերում, ինչպես նաև համարժեքությունը ՀՀ կլիմայական քաղաքականությանը և պարտավորություններին։
Միջոցառումը բացեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունն ու արդիականությունը՝ պայմանավորված կլիմայական վտանգավոր երևույթների ավելի հաճախակի ու ինտենսիվ դառնալու միտումով։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ԱՍԳ Գործընկերության գործողությունների հիմնադրամի աջակցությամբ և Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
