Նորություններ
-
5 հունիս 2025
Ճանաչողական այց Գերմանիա՝ կենսոլորտային տարածքների վերաբերյալ փորձի փոխանակման շրջանակում
Մայիսի 19-23-ը հայկական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ այցելելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ուսումնասիրելու կենսոլորտային տարածքների արդյունավետ կառավարման մոդելները:
-
4 հունիս 2025
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քննարկում՝ երեխաների իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ
2025 թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի շրջանակում։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Շրջակա միջավայրի նախարար Արամ Մեյմարյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
-
3 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել COP-17-ի հետ կապված կազմակերպչական աշխատանքները։
-
3 հունիս 2025
Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ
Հարգելի քաղաքացիներ, վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։
-
2 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը գործարկում է ծառատնկման թվային հարթակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզանից յուրաքանչյուրն այսօր կարող է ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի կառուցման գործում։ Այդ նպատակի համար շրջակա միջավայրի նախարարությունը գործարկել է մի նոր, թվային գործիք՝ ծառատունկն ավելի հասանելի և թափանցիկ դարձնելու համար։