Նորություններ
-
10 հունիս 2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո՝ ազգային իրավազորությունից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո՝ ազգային իրավազորությունից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
-
10 հունիս 2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում
Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ։
-
9 հունիս 2025
Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթացը
Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթաց՝ իրավակիրառ, տեսչական և կոնվենցիաներով նշանակված ազգային մարմինների համար:
-
9 հունիս 2025
Մամուլի ասուլիս. Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը և կանխարգելիչ միջոցառումները
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի մասնակցությամբ։
-
9 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է միջազգային գործընկերներին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: