02.07.2025
Էներգախնայողություն և բնապահպանություն. սառնամատակարարման նոր մոտեցումներ
Ներկայացնում ենք էկոլոգիական վարքագծի ձևավորմանն ուղղված տեսահոլովակ, որը մշակվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Սառնամատակարարման ոլորտում էներգաարդյունավետ լրացուցիչ միջոցառումներ» ծրագրի շրջանակում։
Տեսահոլովակի նպատակն է խթանել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պատասխանատու վարքագիծ և բարձրացնել իրազեկվածությունը՝ էներգախնայող և կայուն սառնամատակարարման համակարգերի կարևորության մասին։
ՀՀ Օզոնային շերտի պահպանության ծրագիր / National Ozone Unit of Armenia