ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2025
Երկար դադարից հետո կենտրոն են վերադարձել ազատ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուները

Երկար դադարից հետո կենտրոն են վերադարձել ազատ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուները՝ այս անգամ նորածին ձագի հետ։ Սա ոչ միայն ուրախալի, այլև խորհրդանշական պահ է՝ ապացույց այն բանի, որ վերաբնակեցման գործընթացը տալիս է իր բնական պտուղները։
 «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրն սկսվել է 2013 թվականից և հաջողությամբ իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, WWF -Հայաստանի, Գերմանիայի Բնապահպանական նախարարության և KfW Զարգացման բանկի, WWF Գերմանիայի ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցությամբ։
Ահա վերականգնման ծրագրի կարևոր փուլերը՝

  • 2022թ. հոկտեմբերին՝ «Դիլիջան» ազգային պարկում բնություն է վերադարձել առաջին՝ 3 եղջերուից բաղկացած խումբը։
  • 2024թ. սեպտեմբերի 13-ին՝ արձակվել է երկրորդ խումբը՝ 10 եղջերու։
  • 2025թ. մայիսի 22-ին, Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ, երրորդ խումբը՝ 9 ազնվացեղ եղջերու, տեղափոխվել են Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներ։

Այս հանդիպումը ևս մեկ հիշեցում է՝ բնությունը շնորհակալ է այն պահելու ջանքերի համար։