Նորություններ
-
30 հունիս 2025 Երիտասարդները ներգրավվում են կլիմայական քաղաքականության ձևավորման գործընթացում Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցած միջոցառմամբ տրվեց Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի պաշտոնական մեկնարկը։
-
27 հունիս 2025 Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակ սահմանել 189 տոննա և որսի իրականացման ժամկետը սահմանել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
-
27 հունիս 2025 Կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներին։
-
26 հունիս 2025 Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը Հիմք ընդունելով գիտական տվյալները Կառավարության որոշման նախագծով 2025 թվականի հուլիսի 1-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավել քանակություն սահմանել 189 տոննա։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
-
23 հունիս 2025 Կայացավ կլիմայական ռիսկերի, կորուստների և վնասների գնահատման ուղեցույցների մշակմանն ուղղված երրորդ աշխատաժողովը Հունիսի 17-18-ը անցկացվեց «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում՝ կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների ձևավորման համար» ծրագրի շրջանակում կազմակերպված երրորդ աշխատաժողովը։