Նորություններ
-
11 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվությունը
Շրջակա միջավայրի նախարարության հիմնական ծրագրի 32 միջոցառման համար 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում էր մոտ 9,8 մլրդ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 11,1 մլրդ դրամ, որը պայմանավորված է մոտ 1.4 մլրդ դրամի չափով դրամաշնորհային ծրագրերի ներառմամբ։ Փաստացի ծախսը միայն ՀՀ պետական բյուջեից հատկացումների մասով (առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի) կազմել է 8.8 մլրդ դրամ կամ 90.9 %, իսկ դրամաշնորհային ծրագրերով՝ 9.3 մլրդ դրամ՝ ապահովելով 83.9% կատարողական ցուցանիշ։
-
11 հունիս 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Stroyproject» ՍՊԸ-ի ղեկավար Քրիստո Կրուշարսկիի հետ
«Stroyproject» ընկերությունը հանդիսանում է ակտիվ ներգործության միջոցներով հակակարկտային պաշտպանության բնագավառում առաջատար կազմակերպություններից մեկը՝ Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։
-
10 հունիս 2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո՝ ազգային իրավազորությունից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո՝ ազգային իրավազորությունից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
-
10 հունիս 2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում
Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ։
-
9 հունիս 2025
Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթացը
Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթաց՝ իրավակիրառ, տեսչական և կոնվենցիաներով նշանակված ազգային մարմինների համար: