Նորություններ
-
27 դեկտեմբեր 2024 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են.
-
27 դեկտեմբեր 2024 Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով ՀՀ տարածքից վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանվեց։
-
26 դեկտեմբեր 2024 Այցելություն է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարություն «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Միասնության կանաչ կամուրջների երիտասարդների պրակտիկայի շրջանակում այցելություն է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարություն:
-
24 դեկտեմբեր 2024 Իրականացվել է վերապատրաստման դասընթաց ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի՝ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի շրջանակներում իրականացվել է վերապատրաստման մեկշաբաթյա դասընթաց, որի արդյունքում մոտ 20 մասնագետներ ձեռք են բերել շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու հմտություններ,
-
24 դեկտեմբեր 2024 Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը: