Նորություններ
-
10 դեկտեմբեր 2024 Բնապահպանական կայունության հասնելը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունն է Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը մասնակցել է «Բնահեն լուծումները հողերի դեգրադացման կանխման համար» թեմայով սիմպոզիումի։
-
10 դեկտեմբեր 2024 Միասին նշենք Լեռների միջազգային օրը Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը. օր, որն ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար:
-
9 դեկտեմբեր 2024 Ձկնագողության դեմ հետևողական պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են շուրջօրյա ուժեղացված ստուգայցեր։
-
9 դեկտեմբեր 2024 Կայացել է «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Աիդա Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել էին «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով:
-
6 դեկտեմբեր 2024 Ազգային ժողովում քննարկմանն է ներկայացվել «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամ քննարկման է ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: