ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2025
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության համալրումը շարունակվում է

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության համալրումը շարունակվում է. հայտարարվում է մրցույթ՝ Տավուշի մարզային վարչության թափուր պաշտոնները համալրելու համար
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Տավուշի մարզային վարչության թափուր պաշտոնները համալրելու համար։ Մենք փնտրում ենք ոչ միայն էկոպարեկային ծառայողներ, այլև բնության պահպանության և հսկողության ոլորտում իրական առաջնորդներ ու պատասխանատու քաղաքացիներ։
Համալրման գործընթացը. ինչպե՞ս դիմել
Պաշտոնների համալրումն իրականացվելու է ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ՝ երեք հաջորդական փուլերով։ Մենք ընտրում ենք լավագույններին։
 Տեղեկացե՛ք ընթացիկ մրցույթների և պահանջվող որակավորումների մասին և ԴԻՄԵ՛Ք հիմա մեր պաշտոնական կայքում.
ԿԱՅՔ. ecopatrolservice.am  
Հետևեք Էկոպարեկային ծառայության ֆեյսբուքյան էջին՝ մրցույթների ընթացքի և նոր հայտարարությունների մասին արագ տեղեկանալու համար.