Նորություններ
-
27 հոկտեմբեր 2025
Երիտասարդները դառնում են բնապահպանական գործընթացների լիարժեք մասնակից
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախարարությունում հյուրընկալեց Կլիմայի փոփոխության հարցերի երիտասարդական խորհրդի անդամներին։ Հանդիպումն առանձնապես կարևոր էր, քանի որ, նախարարի համոզմամբ, հենց երիտասարդներն են ապրելու այն ապագայում, որը կառուցվում է այսօր։
-
27 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է կենսաբազմազանության զարգացմանն ուղղված միջոցառմանը
Պանամայում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-27) շրջանակում կազմակերպվել է «Ռազմավարությունից մինչև իրականացում. ագրոէկոլոգիայի միջոցով հողի կենսաբազմազանության զարգացումը կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրերում և սննդային համակարգերի քաղաքականություններում» խորագրով միջոցառումը, որին մասնակցել և ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
-
24 հոկտեմբեր 2025
Աշխատանքային այց նախարարության Էկոպարեկային ծառայություն
Նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունում։ Այցի ընթացքում նախարարը հանդիպել է կառույցի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել ծառայության ընթացիկ գործունեությունը, գույքագրված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
-
24 հոկտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային
Քննարկումների կենտրոնում եղել են գլոբալ բնապահպանական գործընթացները և երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP 30) և 2026 թվականի հոկկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախապատրաստական աշխատանքները և օրակարգային ուղղությունները։
-
24 հոկտեմբեր 2025
Աշխատանքային այց «Հայանտառ» ՊՈԱԿ
Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել կազմակերպության ղեկավար կազմի և մասնագետների հետ՝ քննարկելու անտառային ոլորտի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը։