Նորություններ
-
23 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցում է Կենսաբանական բազմազանությանն մասին կոնվենցիային ուղղված նիստին ու հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գտնվում է Պանամայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստին, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և այլ դրույթների վերաբերյալ օժանդակ մարմնի առաջին հանդիպմանը:
-
21 հոկտեմբեր 2025
Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը
Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ Քիշնևում տեղի է ունենեցել աշխատաժողով՝ նվիրված ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակների ստեղծմանը։
-
20 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները՝ ուղղված բնապահպանական նախաձեռնությունների, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, բնական պաշարների կայուն կառավարման և շրջակա միջավայրի կրթական ծրագրերի զարգացմանը։
-
20 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
Անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա Twinning ծրագրին, որը համատեղ իրականացվել է Չեխիայի և Ֆինլանդիայի Հանրապետությունների կողմից։
-
17 հոկտեմբեր 2025
Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի Իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324. 843 հատ մանրաձուկ
Սևանա լճում շարունակվում են ձկնապաշարի վերականգնման և պահպանման աշխատանքները։ Այսօր Սևանա լիճ բաց թողնվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324. 843 հատ մանրաձուկ։