Նորություններ
-
9 հուլիս 2025 ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում Հուլիսի 4-ից ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, համագործակցելով Ճամբարակ համայնքի աշխատակիցների և կամավորների հետ, իրականացնում են մաքրման աշխատանքներ Բարեպատ բնակավայրին հարող «Խաչեր» անտառային տարածքում, որտեղ կուտակվել էր շինարարական աղբ։
-
9 հուլիս 2025 Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ՄԱԶԾ-ի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ որպես ծրագրի խորհրդի համանախագահներ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ։
-
8 հուլիս 2025 Դեգրադացված արոտավայրերի վերակենդանացում՝ ժամանակակից մոտեցմամբ Թումանյան և Սիսիան համայնքում իրականացվել է դրոնով պարարտացում՝ «Հայաստանում հողերի դեգրադացման և կանխման հանձնառություններ, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
-
8 հուլիս 2025 Քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, կանխարգելմանն ու օպերատիվ արձագանքման խնդիրներին առնչվող հարցեր ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, կանխարգելմանն ու օպերատիվ արձագանքման խնդիրներին առնչվող հարցեր:
-
8 հուլիս 2025 Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։