Որպես #CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր, Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ներկայացրել է արդեն իսկ իրականացված ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։
Ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով #CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և հստակ գործողությունների սկզբունքներով։
Ներկայացրել է այն չորս հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձևավորվում է համաժողովի օրակարգը՝
-Գլոբալ գնահատման արդյունավետ կազմակերպում,
-Ֆինանսական հոսքերի համադրման կարողությունների զարգացում,
-Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածություն,
-Կրթության, իրազեկման և բազմաշերտ համագործակցության խթանում։
Ամփոփելով, նշել է, որ Հայաստանը վճռական է #CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ և պատրաստ է ընդունել բոլոր կողմերին ջերմ ու հոգատար միջավայրում՝ ստեղծելով կամուրջներ երկրների, էկոհամակարգերի ու սերունդների միջև։





