Նորություններ
-
25 հոկտեմբեր 2021
ԱՊՀ երկրների անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը կանցկացվի Հայաստանում
Տեսակոնֆերանսի միջոցով կայացավ ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 20-րդ նիստը:
Նիստին մասնակցում էին միջկառավարական խորհուրդի պատվիրակությունների անդամները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիան:
-
22 հոկտեմբեր 2021
Համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին Օրենքի նոր նախագիծը
ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին Օրենքի նոր նախագիծը:
-
22 հոկտեմբեր 2021
Կարմիր Կատար լեռը ներառվեց բնության հուշարձանների ցանկում
Ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։
-
21 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և որ ինքը խիստ կարևորում է միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը։
-
21 հոկտեմբեր 2021
Ծառատունկ՝ նվիրված Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26 –ին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանն այսօր մասնակցել են Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26 –ին նվիրված ծառատունկի։