Նորություններ
-
14 հոկտեմբեր 2021
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ շրջայց ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկ ամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 13-ին Շրջակա միջավայրի նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ։ Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
-
13 հոկտեմբեր 2021
«Վաղ թռչուն»/ EarlyBird
ՀՀ շրջակա միջավայրի նախարարութան և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության 5-ամյա հուշագրի շրջանակում իրականացվող «Վաղ թռչուն» նախագծի շրջանակում ձե՛ռք բերեք գալիք համերգի տոմսերը 10% ԶԵՂՉՈՎ, որը ձեզ համար բերել է վաղ թռչունը։
-
13 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով ընդունում է հայտեր
Շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ստորաբաժանումներում մեկնարկած լայնածավալ և խորքային բարեփոխումներով պայմանավորված, Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով սկսում է ոլորտի մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։
-
13 հոկտեմբեր 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին։
-
12 հոկտեմբեր 2021
ԵՄ–ն հանուն շրջակա միջավայրի
«ԵՄ–ն հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագիրը մեկնարկել է «Կանաչ տնտեսության ներածություն» առցանց ուսուցողական դասընթաց Հայաստանում: