Նորություններ
-
18 հոկտեմբեր 2021
«EU4SEVAN» ծրագիրը հաքաթոնի համակազմակերպիչներից մեկն է
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) (ԵՄ ներդրումը՝ 5,000,664.00 եվրո) ծրագրի նպատակն է աջակցել շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և վերականգնման շուրջ համագործակցությանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, որը ներառում է նաև ջրի որակի և ռեսուրսների կառավարումը:
-
15 հոկտեմբեր 2021
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը
«Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի ճանաչման հարցում Մարդու իրավունքների խորհրդի վճռական գործողությունն ուղղված է մարդկանց և մոլորակի պաշտպանությանը` օդի, որը մենք շնչում ենք, ջրի, որը մենք խմում ենք, սննդի, որը մենք ուտում ենք:
-
15 հոկտեմբեր 2021
Արշավ-բնապահպանական դասընթաց Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների համար
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 14-ին «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցները, «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում կազմակերպել էին արշավ-բնապահպանական դասընթաց։
-
15 հոկտեմբեր 2021
Անտառամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներ. բնակավայրերի ցանկը լրացվել է
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։
-
14 հոկտեմբեր 2021
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեսուչ-պահնորդների հավաքագրում
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներով պայմանավորված, ՇՄՆ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեսուչ-պահնորդների հավաքագրում։