Նորություններ
-
25 հոկտեմբեր 2021
Ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Դիլիջան» Ազգային պարկի, «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» Կենսոլորտային համալրի հետ համատեղ «ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն, ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում:
-
25 հոկտեմբեր 2021
Կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը
Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։
-
25 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով
Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով:
-
25 հոկտեմբեր 2021
Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
-
25 հոկտեմբեր 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։
Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։