21.10.2021
                        Ծառատունկ՝ նվիրված Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26 –ին
                                                
                                                Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանն այսօր մասնակցել են Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26–ին նվիրված ծառատունկի։
Ծառատունկին մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
Տնկիները Միացյալ Թագավորության և Իտալիայի ժողովուրդների նվերն են Հայաստանին։
 
                      
                      
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        




