ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.10.2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։ 
Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։ 
Այս պահի դրությամբ տեղումները շրջանների մեծ մասում դադարել են, ձյուն է տեղում միայն Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտում։ Կեսօրից հետո տեղումները կդադարեն նաև Սյունիքում։ 
Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։ Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով, սակայն առաջիկա 3 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։