Նորություններ
-
30 նոյեմբեր 2021
Ջրամբարների լցվածությունը նոյեմբերի 30-ի դրությամբ (2021թ.)
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.4 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.90 մլն. մ³-ով:
-
29 նոյեմբեր 2021
Մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմը:
-
29 նոյեմբեր 2021
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ Խնձորեսկ գյուղում
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն:
-
29 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանի հետ:
-
26 նոյեմբեր 2021
Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները
Նոյեմբերի 18-19 Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը: