Նորություններ
-
22 նոյեմբեր 2021
«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր կնքվեց
Անհրաժեշտ համարելով եռակողմ համագործակցության կարևորությունը բնապահպանական կրթության ոլորտում և հաշվի առնելով ոլորտում առկա արդի խնդիրները, դրանց ծավալներն ու բնույթը, վերջիններիս վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև կարևորելով ոլորտում բազմակողմանի համագործակցությունն ու ներառականությունը՝ այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համագործակցության հուշագիր են կնքել։
-
22 նոյեմբեր 2021
2022 թ-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը
Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։
-
22 նոյեմբեր 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. նոյեմբերի 15-21-ը (2021թ.)
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.47մ (21.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5սմ-ով։
-
22 նոյեմբեր 2021
2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը
Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
-
19 նոյեմբեր 2021
Գորշ արջերը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։