Նորություններ
-
12 նոյեմբեր 2021
Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում
Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:
-
12 նոյեմբեր 2021
Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը. Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
-
12 նոյեմբեր 2021
Մի շարք խախտումներ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։
-
12 նոյեմբեր 2021
Նոյեմբերի 15-ից կմեկնարկի Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը
Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցի շրջանակում նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար
-
12 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է Կանաչ Կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Խավիեր Մանզանարեսին
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում #COP26-ի շրջանակում հանդիպել է Կանաչ Կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Խավիեր Մանզանարեսին։