Նորություններ
-
8 հոկտեմբեր 2021
«Շրջանաձև տնտեսության գործելակերպ» թեմայով առցանց դասընթաց
«Շրջանաձև տնտեսության գործելակերպ» թեմայով առցանց դասընթացը կազմակերպվել է հայ փորձագետների և մասնագետների համար 2021 թվականի հոկտեմբերի 5 -ին՝ որպես «Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության բաղադրիչի» շրջանակներում «Եվրոպական միություն հանուն շրջակա միջավայրի (EU4Environment Action)» գործողության կարողությունների զարգացման մաս:
-
7 հոկտեմբեր 2021
314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են 2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314.661 հազար եվրո։
-
5 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ընդունել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) ներկայացուցիչներին
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․Մազմանյանն ընդունել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վ․Կովալյովին և ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ն․Գրիգորյանին։
-
5 հոկտեմբեր 2021
Ընդունվում են հայտեր «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագծեր իրականացնելու համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակներում հայտարարում են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում կարճաժամկետ կամավորական նախագծերի մեկնարկի մասին:
-
4 հոկտեմբեր 2021
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության օրն է
Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լինելով լեռնային երկիր, ցայտուն արտահայտված բարձրունքային գոտիականությամբ, գտնվելով ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա, իր առանձնահատուկ կտրտված լանդշաֆտով մեր երկիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել կենդանական աշխարհի բազմազան տեսակների առաջացման համար: