Նորություններ
-
10 նոյեմբեր 2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաև մարդկանց կյանքի ու առողջության վրա:
-
10 նոյեմբեր 2021
Միասին հոգ տանենք Սևանի մասին
Այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի 10 համայնքների 253 բնակիչ մասնակցել է մարզի տարածքով հոսող և Սևանա լճի մեջ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, ինչի շնորհիվ հավաքվել է ավելի քան 229 տոննա աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն:
-
10 նոյեմբեր 2021
Ուշադրություն
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
-
10 նոյեմբեր 2021
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրն աջակցում է Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ Շրջակա Միջավայրի Նախարարության կողմից:
-
10 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է
Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով: