Նորություններ
-
7 դեկտեմբեր 2021
Ժամանակավոր անհատույց օգտագործման գույք՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին
Կովկասի Բնության Հիմադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը` CNF-ը Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին է հանձնել ժամանակավոր անհատույց օգտագործման գույք, որն ավելի արդյունավետ կդարձնի մշտադիտարկման աշխատանքները։
-
7 դեկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել
Նպատակ ունենալով նպաստել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման, վերականգնման ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման արդյունավետության բարձրացմանը և դրանց ուղղված համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Գուրգեն Հակոբյանի կնքել են համագործակցության հուշագիր։
-
6 դեկտեմբեր 2021
Հանրապետության գետերում ջրի ելքերը
Դեկտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
-
6 դեկտեմբեր 2021
Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննման ժամանակ պարտադիր է լինելու
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել:
-
3 դեկտեմբեր 2021
Առաջարկվում է երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: