Նորություններ
-
18 նոյեմբեր 2021
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։
-
17 նոյեմբեր 2021
Մեկնարկել է «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագիծը Դիլիջան ազգային պարկում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակում, Դիլիջան ազգային պարկում 3 կամավորների մասնակցությամբ մեկնարկել է Միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի և Անտառի արքայի արահետների առկա վիճակի նախնական գնահատմումը սպասարկման աշխատանքներ իրականցնելուց առաջ։
-
16 նոյեմբեր 2021
Տնկվել է ևս 500 ծառ
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Արևիք Ազգային պարկում ևս կազմակերպվել է ծառատունկ։
-
16 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում կայացած COP26-ի շրջանակում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության հնարավոր ձևաչափեր
Հանդիպման ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն Ինդոնեզիայի Շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության գործընկերների հետ քննարկել են երկրների առջև ծառացած բնապահպանական մի շարք խնդիրներ։
-
15 նոյեմբեր 2021
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միացավ «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը և ֆինանսավորեց 1 հա մակերեսով անտառհիմնման հետ կապված ծախսերը
Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, ամիսներ առաջ հանդես էր եկել համագործակցության առաջարկով: