Նորություններ
-
21 դեկտեմբեր 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. դեկտեմբերի 13-19-ը (2021թ.)
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (19.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։
-
21 դեկտեմբեր 2021
Քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։
-
20 դեկտեմբեր 2021
Տեղի է ունեցել կենսաանվտանգության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից և մեխանիզմներից արդյունավետ օգտվելու եղանակներին նվիրված սեմինար
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը դեկտեմբերի 10-ին և 11-ին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երրորդ ազգային բաղադրիչի իրականացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ քաղաքի «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցում» իրականացրել է սեմինար:
-
20 դեկտեմբեր 2021
Կենսաքայքայվող նյութից տոպրակներ, էկո պարկեր. հունվարից ի՞նչ այլընտրանքներ են լինելու պոլիէթիլենային տոպրակներին
Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։
-
20 դեկտեմբեր 2021
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշել է հիմնադրման 103-ամյակը։
Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորում են «Արմենպրես»-ի ողջ անձնակազմին և հայկական մեդիամիջավայրի առաջատարներից համարվող սիրելի գործընկերոջը, մաղթում երկար տարիների ստեղծագործական եռանդ ու մասնագիտական ձեռքբերումներ։