Նորություններ
-
29 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանի հետ:
-
26 նոյեմբեր 2021
Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները
Նոյեմբերի 18-19 Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը:
-
25 նոյեմբեր 2021
Գործարկվել է կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր կայքը
Հայաստանի, Ֆինլանդիայի և Չեխիայի Հանրապետության հաստատությունների և փորձագետների համագործակցությամբ իրականացվող՝ «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել է նոր www.biodiversity.am կայքը։
-
25 նոյեմբեր 2021
Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում
Անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին։
-
25 նոյեմբեր 2021
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են
Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։